Հայաստանի երիտասարդական ընտրանին վաղվանից կսկսի հավաքը
06/06/2012 19:53

Հայաստանի երիտասարդական ընտրանին վաղվանից կսկսի հավաքը

Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականն կսկսի հերթական ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք Եվրոպայի 2013 թ. երիտասարդական առաջնության Անդորրայի երիտասարդական հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Թիմը հանգրվանելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2013 թ. երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբում Անդորրայի, Չեխիայի, Չեռնոգորիայի և Ուելսի ընտրանիների հետ հանդիպումներում վաստակել է 8 միավոր և խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ փուլում՝ փլեյ-օֆֆ մրցաշարում կխաղան 10 խմբերում առաջին տեղեր և չորս լավագույն երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները: Այս մասին հիշեցնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական ընտրանին վաղվանից կսկսի հավաքը