.jpg)
Արթուր Աբրահամ. «Պատրաստ եմ հաղթահարել բոլոր դժվարությունները»
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին, Բեռլինի «О2 World» արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև` Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Այսօր Բեռլինում կայացած մամլո ասուլիսում Ռոբերտ Շտիգլիցն ասել է, թե պատրաստվում է պաշտպանել աշխարհի չեմպիոնի գոտին (այն այժմ Շտիգլիցի մոտ է):
Արթուր Աբրահամը շեշտել է, որ ուրախ է տիտղոսային մարտը «О2 World» արենայում անցկացնելու համար: Մեր հայրենակիցը հայտարարել է, որ իր նպատակն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է:
«Մինչև աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն ինձ սպասվում է մարզումների ծանր փուլ: Նպատակիս հասնելու համար պատրաստ եմ հաղթահարել ամեն դժվարություն»,- ասել է Արթուր Աբրահամը: