Նիկոլայ Պատրուշևի հրավերով Արթուր Բաղդասարյանը մեկնել է ՌԴ
06/06/2012 18:13

Նիկոլայ Պատրուշևի հրավերով Արթուր Բաղդասարյանը մեկնել է ՌԴ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով հունիսի 6-ից 8-ը անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Սանկտ Պետերբուրգ քաղաքում կազմակերպվելիք համաժողովին կմասնակցեն անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի ավելի քան 60 երկրներից:

ԱԱԽ մամլո ծառայության հաղորդմամբ` համաժողովի ընթացքում Ա.Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, Հնդկաստանի, Լեհաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ:

Հունիսի 7-ին նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթը:


 

Նիկոլայ Պատրուշևի հրավերով Արթուր Բաղդասարյանը մեկնել է ՌԴ