«Beeline»-ի բաժանորդների համար նոր ծառայություն
06/06/2012 16:30

«Beeline»-ի բաժանորդների համար նոր ծառայություն

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը գործում է մինչև 2012թ.-ի հունիսի 30-ը և հասանելի է կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր մեկ րոպե լրիվ միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին կգումարվի 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է ծախսել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ուրախացնել բաժանորդներին իր նոր ակցիաներով և ծառայություններով: Մեր նոր առաջարկը հնարավորություն կտա ստանալ կապի ծառայությունների լրացուցիչ բոնուսներ և տնօրինել դրանք ըստ հայեցողության, ինչը շփումը կդարձնի ավելի հաճելի և երկարատև»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հարցում *333#, իսկ անջատել հետևյալ հրահանգով` *330#: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշռը USSD հարցման օգնությամբ` *103#: Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: Այդ մասին հաղորդում է «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունը:

 

«Beeline»-ի բաժանորդների համար նոր ծառայություն