Խավի Մարտինես. «Կխաղամ այն դիրքում, որտեղ կնշանակի դել Բոսկեն»
06/06/2012 20:44

Խավի Մարտինես. «Կխաղամ այն դիրքում, որտեղ կնշանակի դել Բոսկեն»

«Ատլետիկի» երիտասարդ իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը, ով ընդգրկվել է դել Բոսկեի` «Եվրո-2012»-ի հայտացուցակում, խոստանում է մրցաշարում խաղալ այն դիրքում, որտեղ իրեն կնշանակեն:

«Այս տարի «Ատլետիկի» կազմում ես հանդես եմ եկել և որպես հարձակողական ոճի կիսապաշտպան, և կենտրոնական կիսապաշտպան, և անգամ պաշտպան, որովհետև այդպես էր ցանկանում Մարսելո Բիելսան: Նման փորձն ինձ շատ էր հարկավոր, ու հիմա ես պատրաստ եմ ամեն ինչի: Պույոլն ու Վիլյան հույժ կարևոր ֆուտբոլիստներ էին հավաքականի համար, և հիմա տղաները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի նրանց պակասը չզգացվի»,- ասել է Մարտինեսը:

Խավի Մարտինես. «Կխաղամ այն դիրքում, որտեղ կնշանակի դել Բոսկեն»