«Հազարան բլբուլը»` գալա-համերգում
06/06/2012 18:33

«Հազարան բլբուլը»` գալա-համերգում

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վաղը տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները և կհանձնվեն մրցանակները:

Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն եռյակը, սակայն լինելու են նաև հատուկ մրցանակներ` տարբեր անվանակարգերում:

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են 625 երեխաներ, որոնք ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաներ են, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտներ: Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
 

«Հազարան բլբուլը»` գալա-համերգում