Եգիպտոսում ցուցարարները պահանջում են մահապատիժ  Մուբարաքի համար
06/06/2012 10:00

Եգիպտոսում ցուցարարները պահանջում են մահապատիժ Մուբարաքի համար

Հազարավոր եգիպտացիներ հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում` պահանջելով խստացնել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը:

BBC-ի փոխանցմամբ, ցուցարարների կարծիքով, նրա հանդեպ կիրառված ցմահ ազատազրկումը պետք է փոխարինել մահապատիժով:

Բացի այդ, ցուցարարների կարծիքով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Ահմեդ Շաֆիկը ապօրինի է գրավել այդ պաշտոնը:

Նշենք, որ նա եղել է Հոսնի Մուբարաքի ղեկավարման օրոք երկրի վարչապետը:

Եգիպտոսի նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը «Մահմեդական եղբայրներ» կուսակցության առաջնորդ Մուհամեդ Մուրսին է:
 

Եգիպտոսում ցուցարարները պահանջում են մահապատիժ Մուբարաքի համար