Ֆրանսիայի առաջին տիկինը կաշխատի`ամուսնուց անկախ լինելու համար
06/06/2012 11:34

Ֆրանսիայի առաջին տիկինը կաշխատի`ամուսնուց անկախ լինելու համար

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերիա Տրերվեյլերը չի պատրաստվում թողնել լրագրությունը և շարունակելու է իր աշխատանքը «Paris Match»-ում, որտեղ սկսել է աշխատել 1989 թ.-ից: «Euromag»-ի փոխանցմամբ, սյս որոշումը նախ և առաջ պայմանավորված է Ֆրանսուա Օլանդից անկախ լինելու ցանկությամբ:

Առաջին տիկինը մանրամասնորեն հաշվի է առել այն բոլոր տհաճությունները, որ կարող են ծագել իր կարիերայի պատճառով և հրաժարվել քաղաքական թեմաներով վերլուծություներից: Տրերվեյլերը որոշել է ամսական գրել 2-3 հոդված մշակույթի և հատկապես նորաձևության վերաբերյալ:

Թեև նրա կարգավիճակը փոխվել է, սակայն նրա աշխատանքային համագործակցության պայմանները «Paris Match»-ում չեն փոխվի: Ինչպես և նախկինում, նա կլինի «Culture Match»-ի պատասխանատուն, որտեղ նա պետք է ներկայացնի հարցազրույցներ, շաբաթվա մշակութային անցուդարձը և ներկայացված կլինեն վերլուծաբանների տեսակետները: Բոլոր նյութերը պետք է քննարկվեն նախապես, բայց ծավալային առումով որևէ սահմանափակում չի լինի: 

Ֆ.Օլանդի տիկինը կշարունակի աշխատել նույն աշխատանքային ռեժիմով:

Ֆրանսիայի առաջին տիկինը կաշխատի`ամուսնուց անկախ լինելու համար