.jpg)
Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վատ է
Ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
«Առգումենտի.ռուի» փոխանցմամբ` «Տորա» բանտի բժիշկները պնդում են, որ Մուբարաքին տեղափոխեն ռազմական հոսպիտալ, որտեղ նա գտնվել է 10 ամիս:
Բժիշկները 84-ամյա նախկին նախագահի առողջական վիճակը գնահատում են որպես վտանգավոր:
Մուբարաքը` բացի շնչառական խնդիրներից, ունի նաև բարձր ճնշում` վերջին օրվա ընթացքում բժիշկները 5 անգամ գործի են դրել արհեստական շնչառության սարքը:
Մուբարաքը հրաժարվում է սննդից` հայտնելով, որ ոչ ոքին չի վստահում: