Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատանքի է վերականգնել ևս 4 հոգու
06/06/2012 15:45

Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատանքի է վերականգնել ևս 4 հոգու

ՀՀ ԱԺ աշխատանքի են վերադարձել ևս 4 հոգի, ովքեր Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ազատման մասին դիմում էին գրել:

Այսպես, նրանք են Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նարե Դանիելյանն ու Նվարդ Վարդանյանը:

Այս տեղեկությունները Aysor.am թղթակցի հետ զրույցում հաստատեց Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը: 

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված աշխատանքից հեռանալու դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, օգնական Սերգեյ Լոքյանը,  իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, օգնական Գեորգի Մուրադյանը, ռեֆերենտներ Նարե Դանիելյանը և Նվարդ Վարդանյանը ,մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:  

Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատանքի է վերականգնել ևս 4 հոգու