Իսկանդարյան. Այս ամենը չի կարող հանգեցնել իրական պատերազմի
06/06/2012 15:55

Իսկանդարյան. Այս ամենը չի կարող հանգեցնել իրական պատերազմի

«Սա, կարծում եմ, Քլինթոնի վերջին այցն էր մեր տարածաշրջան` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, և դեռ պարզ չէ, նա կշարունակի պաշտոնավարել, թե ոչ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարաած այցից, նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Անդրդառնալով Հայ-ադրբեջանական սահմանային գոտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին քաղաքագետը նշեց, որ սահմանային նման միջադեպերն անխուսափելի են, բացի այդ՝ դրանք չեն կարող պատական բնույթ ունենալ: «Սա քաղաքականություն է և, չի բացառվում, որ դա կապված էր Քլինթոնի այցի հետ»,- ընդգծեց բանախոսը:

Չնայած սրան Ա. Իսկանդարյանը կարծում է, որ այս ամենը չի կարող հանգեցնել իրական պատերազմի։ Սրանք դիվերսիոն գործողություններ են, որոնք պարբերական բնույթ են կրելու։
 

Իսկանդարյան. Այս ամենը չի կարող հանգեցնել իրական պատերազմի