Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ
06/06/2012 10:33

Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

Այսօր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել, ըստ որի ս/թ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ