.jpg)
Լևոն Արոնյանը` Տալի հուշամրցաշարում
Լևոն Արոնյանը հունիսի 7-19-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Կառլսենը, Կրամնիկը, Ռաջաբովը, Նակամուրան, Կարուանան, Մորոզևիչը, Գրիշչուկը, Տոմաշևսկին և Մաքշեյնը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հունիսի 7-ին կայանալիք բացման արարողության ժամանակ կանցկացվի կայծակնային մրցաշար, որի արդյունքներով կորոշվի մասնակիցների դասավորությունը հիմնական մրցաշարի աղյուսակում: