.jpg)
Լիբիայում ԱՄՆ դեսպանատան մոտ ռումբ է պայթել
Լիբիական Բենգազի քաղաքում`ամերիկյան դեսպանատան մերձակայքում պայթյուն է որոտացել:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:
Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել` դեսպանատան վրա հարձակման հետ կապված, և խնդրել լիբիական իշխանություններին ուժեղացնել ամերիկյան կառույցների նկատմամբ վերահսկողությունը: