Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը սպառնում է ՌԴ-ին
06/06/2012 10:07

Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը սպառնում է ՌԴ-ին

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը Հելսինկի կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը սպառնում է ՌԴ-ի անվտանգությանը:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Մակարովը նշել է, որ Ֆինլանդիան չպետք է ձգտի մտնել ՆԱՏՕ և դրա փոխարեն պետք է ակտիվացնի ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ:

Մակարովը նաև մեղադրել է Ֆինլանդիային Վրաստանի ռևանշիստական ձգտումներին աջակցելու համար:
 

Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը սպառնում է ՌԴ-ին