.jpg)
Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՕԵԿ քաղխորհրդի հանդիպումը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետի, ՀՀԿ խորհրդի և ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են կոալիցիոն քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա` համաձայն 2012 թ.-ի մայիսի 30-ին կնքված կոալիցիոն հուշագրի:
Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում էին գտնվում աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման, սոցիալական պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կոմունալ տնտեսության, կրթության զարգացման խնդիրները:
Նախանշվեցին տվյալ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղղություններն ու մեխանիզմները:
Հանդիպման արդյունքում որոշում կայացվեց առաջիկայում շարունակել քննարկումները Կառավարության ծրագրի հետ կապված առաջարկություններն ու մոտեցումներն ամբողջացնելու և ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար: Այդ մասին հաղորդում է ՕԵԿ մամուլի ծառայությունը: