.jpg)
06/06/2012 20:37
Պանդևը պաշտոնապես դարձավ «Նապոլիի» ֆուտբոլիստ
Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ինտերի» հարձակվող Գորան Պանդևը պաշտոնապես դարձել է իտալական «Նապոլիի» խաղացող:
Հիշեցնենք, որ 2011-2012 թթ. մրցաշրջանում այդ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Նապոլիում», և ահա նեապոլյան ակումբը որոշել է գնել նրա տրանսֆերը:
Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello sport»-ը, Պանդևի տեղափոխության համար «Նապոլին» վճարել է 8 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: