.jpg)
Հրապարակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը կսկսի նախապատրաստվել հունիսի 12-ին կայանալիք Եվրոպայի 2013 թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Անդորրայի երիտասարդական թիմի հետ կայանալիք հանդիպմանը: Թիմը հանգրվանելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Անդրանիկ Ոսկանյան «Միկա»
Արամ Շահնազարյան «Բանանց»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Մասիս Ոսկանյան ԿՍՎ «Ռոզելար» (Բելգիա)
Վարդգես Սաթումյան «Միկա»
Կիսապաշտպաններ
Նարեկ Գյոզալյան «Բանանց»
Կարեն Մուրադյան «Շիրակ»
Կամո Հովհաննիսյան Փյունիկ»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Աշոտ Սարդարյան ՍԱՍ «Էպինալ» (Ֆրանսիա)
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արեգ Ազատյան «Միկա»
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Աղվան Պապիկյան ԼԿՍ «Լոձ» (Լեհաստան)
Վալտեր Պողոսյան «Բանանց»
Հարձակվողներ
Գևորգ Կարապետյան «Բանանց»
Գևորգ Բադալյան «Բանիկ Օստրավա»
Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»
Վիուլեն Այվազյան «Փյունիկ»