Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա
06/06/2012 14:21

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ երեկ` ժամը 17.30-ին, Այգեպարում ադրբեջանական կողմը կրակ է բացել Այգեպար գյուղ այցելած Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա:

 

Ըստ բանախոսի, Կարմիր խաչի ներկայացուցիչները Այգեպար եկել էին դիտելու տեղանքը, մինչ այդ հանդիպել են Բերդում հունիսի ադրբեջանցու գնդակից վիրավորված գյուղացուն, ով իր խաղողի այգում աշխատանքներ իրականացնելիս` վիրավորվել էր:

Ռ. Աբրահամյանի փոխանցմամբ, այդ դեպքից հետո Կարմիր Խաչի ներկայացուցիչները հասցրել էին դիտել տեղանքը, սակայն կրակոցներից հետո հեռացել են Այգեպարից:

 

 

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա