.jpg)
Այսօր օդի ջերմաստիճանը կհասնի +34 աստիճանի
Հանրապետության տարածքում հունիսի 6-ին եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
«Meteo-tv»-ի հաղորդմամբ, գրեթե ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների, ջերմ ու արևառատ եղանակ, սակայն արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև և աննշան անձրև, քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է: Առատ տեղումներ չեն դիտվի: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
Հովիտներում սպասվում է մինչև +34: Զգուշացնում ենք, որ ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևից և շատ հեղուկ ընդունել: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-12մ/վրկ: Հունիսի 6-ի ցերեկը +31+33, երեկոյան +24+26:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: