Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»
11/06/2012 18:46

Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում հինգ առաջատարներից: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակել են 5-ական միավոր:

Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»