Գևորգ Սահակյանը լավագույնն էր
11/06/2012 13:21

Գևորգ Սահակյանը լավագույնն էր

Մոսկվայում անցկացվեց օլիմպիական չեմպիոն Նիկոլայ Բալբոշինի անվան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից հաջող մրցելույթներով աչքի ընկավ էջմիածինցի 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը: Նա տարավ չորս հաղթանակ և գրավեց առաջին տեղը: Գևորգը, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն ըմբիշ:

Գևորգ Սահակյանը լավագույնն էր