Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»
12/06/2012 17:19

Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»

Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում հինգ առաջատարներից: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրայր Սիմոնյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակել են 5,5-ական միավոր:

Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»