Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»
13/06/2012 13:53

Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մելքումյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Լու Շենգլիից (Չինաստան): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը վաստակեցին 6,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը` 6-ական միավոր:

Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»