.jpg)
«Ոչ թե կառավարության, այլ՝ բարի կամքի ցանկությունների ծրագիր է»
«Ցանկալի կլիներ, որ դուք ներկայացնեք այն գործիքները, որով կառավարությունը իրականացվելու է իր ծրագիրը»,- այսօր ԱԺ-ում խոսելով կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրի մասին` ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Պատգամավորի խոսքերով՝ Կառավարության ներկայացրած այս ծրագիրն ուղղակի կազմված է ըստ ոլորտների` բարի կամքի ցանկություններից։ Ա. Արզումանյանի կարծիքով կառավարությունն իր ծրագիրը պետք է ներկայացնի աղյուսակներով ու թվերով, ծրագրում պետք է կոնկրետություն լինի. «Մինչդեռ այս դեպքում ընդամեը բարի ցանկություններ են, որոնք կարելի է ողջունել»,- իր կարծիքը ներկայացրեց պատգամավորը, ապա դիմելով ՀՀ վարչապետին` ասաց. «Դուք նոր վարչապետ չեք, և նման բարի կամքի ցանկություններ արդեն ներկայացրե եքլ։ Ցանկալի է, որ պրոֆեսիոնալ ծրագիր ներկայացվի, ոչ թե այսպիսին»։
Ա. Արզումանյանի խոսքերով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ սա ժամանակավոր կառավարության կամ «ձմեռը հանելու» ծրագիր է։ Ուստի պատգամավորի կարծիքով ավելի լավ կլինի, եթե կառավարությունը ծրագիր ներկայացնի գարնանը՝ նախագահական ընտրություններից հետո։