Շառլ Ազնավուրը հանդիպեց շանհայաբնակ հայության հետ
20/06/2012 16:46

Շառլ Ազնավուրը հանդիպեց շանհայաբնակ հայության հետ

Հունիսի 18-ին Շանհայում կայացավ մեծ միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հաղորդել են, որ հունիսի 19-ին Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ:

Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրեց հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը խոսեց Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարևորելով երիտասարդության դերը մեր երկրի կայացման և զարգացման գործում:

 

Շառլ Ազնավուրը հանդիպեց շանհայաբնակ հայության հետ