«Ադրբեջանական սադրանքները ստանում են համարժեք պատասխան»
20/06/2012 12:22

«Ադրբեջանական սադրանքները ստանում են համարժեք պատասխան»

«Ղարաբաղյան հարցում էական շրջադարձ է կատարվել, քանի որ Ադրբեջանը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ նա բացել է երկրորդ ճակատը Իրանի դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին և տարածաշրջանային գործընթացներին` ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ և, ըստ Հարությունյանի, ԱՄՆ-ն այսօր զբաղված է սիրիական և իրանական հարցերով:

Ըստ բանախոսի, ԱՄՆ-ը Իրանի շուրջ ցանկանում է ստեղծել «սանիտարական պատնեշ»` Իրանի սահմանների երկայնքով:

«Նորավանք» հիմնադրամի տնօրենն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին` ասաց. «Ցանկացած երիտասարդի մահը ցավալի, և հայկական կողմը տվել է համարժեք և համարժեքից էլ ավելի պատասխան` ադրբեջանական սադրանքներին»:
 

«Ադրբեջանական սադրանքները ստանում են համարժեք պատասխան»