ՀՀ ՊՆ արձագանքը «Հարսնաքարի» դեպքի առնչությամբ
20/06/2012 17:20

ՀՀ ՊՆ արձագանքը «Հարսնաքարի» դեպքի առնչությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին զինվորական բժիշկների դաժան ծեծի հետ կապված հայտարարություն է տարածել.

««Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին և վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսևորումների նկատմամբ»:

ՀՀ ՊՆ արձագանքը «Հարսնաքարի» դեպքի առնչությամբ