Ռամզան Կադիրովը իր միկրոբլոգն է բացել «Թվիթերում»
20/06/2012 20:25

Ռամզան Կադիրովը իր միկրոբլոգն է բացել «Թվիթերում»

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր միկրոբլոգն է բացել հայտնի Թվիթերում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաք Գրոզնիում:

«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` Կադիրովը անձամբ է թարմացնելու իր միկրոբլոգը:

Իր հերթին, Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ ո'չ ինքը, ո'չ օգնականները, ո'չ էլ աշխատակազմը չեն ստացել ցուցումներ` Կադիրովի Թվիթերը վարելու մասին. «Ռամզան Կադիրովը այդպիսի խաղեր երբեք չի խաղացել»,- ասել է Կարիմովը:
 

Ռամզան Կադիրովը իր միկրոբլոգն է բացել «Թվիթերում»