Հիլարի Քլինթոնը հունիսի վերջին կայցելի Սանկտ Պետերբուրգ
20/06/2012 20:19

Հիլարի Քլինթոնը հունիսի վերջին կայցելի Սանկտ Պետերբուրգ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը` «Կանայք տնտեսության մեջ» խորհրդաժողովին:

«Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ` «Կանայք տնտեսության մեջ» խորհրդաժողովը կայանալու է այս տարվա հունիսի 28-30-ը Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ պետքարտուղարը Պետերբուրգ կժամանի հունիսի 28-ին: