Կոլինա. «Մենք բոլորս սխալ ենք թույլ տվել»
20/06/2012 19:11

Կոլինա. «Մենք բոլորս սխալ ենք թույլ տվել»

ՈՒԵՖԱ-ի մրցավարական կորպուսի ղեկավար Պիեռլուիջի Կոլինան հայտարարել է, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլի երրորդ տուրում երեկ կայացած Անգլիա-Ուկրաինա հանդիպման ժամանակ Մարկո Դևիչն իսկապես գրավել էր անգլիացիների դարպասը:

Հիշեցնենք, որ այդ դրվագում հարձակվողը դարպասապահ Ջո Հարտի գլխավերևով գնդակն ուղարկել էր դարպասը, սակայն Ջոն Տերրին դարպասային գծի վրայից կարողացել էր հետ մղել գնդակը:

«Մենք բոլորս սխալ ենք թույլ տվել: Անձամբ ես չէի ցանկանա, որ նման բան լիներ, սակայն այն, ինչ եղել է, հետ բերել չես կարող: Մրցավարները ևս հասարակ մարդիկ են և սխալվելու իրավունք ունեն»,- ասել է Կոլինան:

Կոլինա. «Մենք բոլորս սխալ ենք թույլ տվել»