.jpg)
Վարչապետ. Մինչև էսքիզներ չլինեն, շինարարություն չի լինի
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը, իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ կառավարության ծրագրում տեղ չի գտել հուշարձանների վերականգնման հետ կապված որևէ կետ։
Արձագանքելով այս մտահոգությանը` ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է այդ խնդիրը և որ կառավարության ծրագրի 33-րդ էջում հստակ ձևակերպված է, որ պետք է վերադարձնել Երևանի ճարտարապետական տեքսը` «օրենքով բացառելով Երևանի կենտրոնում մայրաքաղաքային պատմությանն ու նկարագրին անհարիր կառուցապատումը» և որ այդ ուղղությամբ կմշակվի նախագիծ։
ՀԱԿ ներկայացուցիչը հետաքրքրվեց նաև կենտրոնական Փակ շուկայի շենքի ճակատագրով։ Այս հարցին ի պատսխան ՀՀ վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ շինարարությունը շուկայի տարածքում դադարեցված է, այնտեղ արգելված է որևէ շինարարություն իրականացնել` մինչև էսքիզները պատրաստ լինեն: