Ս. Ալեքսանյան. Հայրապետյանը շատ ջղայնացած ա
20/06/2012 18:05

Ս. Ալեքսանյան. Հայրապետյանը շատ ջղայնացած ա

Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձավ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին և համոզմունք հատնեց, որ «Ռուբեն Հայրապետյանը դրա համար չպիտի պատասխան տա».

«Ես էլ աշխատողներ ու բարեկամներ ունեմ, հիմա ով, ինչ անի՝ ես եմ պատասխան տալո՞ւ: Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ մեղավոր ա, որ իրա աշխատողները տենց բան են արել: Հիմա արել են՝ վատ բան են արել, օրենքով կպատժվեն»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Ս. Ալեքսանյանը նշեց նաև, որ հեռախոսով խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ ու վերջինս ասել է, թե ինքը «Շատ ուժեղ ջղայնացած ա դեպքի համար», սակայն մեղավորներին պետք է պատժի ոչ թե Հայրապետյանը, այլ օրենքը:

Պատգամավորը լրագրողներին տեղեկացրեց, որ Ռ. Հայրապետյանը այդ միջադեպի բոլոր մասնակիցներին ազատել է աշխատանքից։

Ալեքսանյանն ուրիշ հարցերի չպատասխանեց. «Էսօր հերիք է»,- ասաց,- «մնացածը վաղը կասեմ»։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունեցած ծեծկռտուքի արդյունքում ռազմական երեք բժիկներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի՝ Վահե Ավետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

 

Ս. Ալեքսանյան. Հայրապետյանը շատ ջղայնացած ա