Շևչենկոն հրաժեշտի խաղ կանցկացնի
20/06/2012 19:42

Շևչենկոն հրաժեշտի խաղ կանցկացնի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուկրաինայի ազգային հավաքականի 35-ամյա ավագ Անդրեյ Շևչենկոն որոշել է ավարտել մարզական կարիերան: Պաշտոնական հանդիպումներում նա արդեն ավարտել է իր մրցելույթները, սակայն Ուկրաինայի հավաքականի կազմում կմասնակցի մեկ` ընկերական հանդիպման, որը, ըստ էության, հրաժեշտի խաղ կլինի:

«Կարծում եմ` ժամանակն է, որ տեղս զիջեմ մյուսներին: Ինձ թվում է` հավաքականի համար արել եմ հնարավոր և անհնարին ամեն բան: Ամենայն հավանականությամբ, հանդես կգամ ևս մեկ ընկերական խաղում, որում հնարավորություն կունենամ հրաժեշտ տալ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են իմ ողջ կարիերայի ընթացքում, ներառյալ «Եվրո-2012»-ը:

Ուկրաինայի հավաքականը լավ խաղ ցուցադրեց: Ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ինձ նաև խանգարեց ծնկի վնասվածքը, և ես չկարողացա Անգլիայի հավաքականի հետ խաղին լավ պատրաստվել: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մեր կողքին էին»,- ասել է Շևչենկոն:

Շևչենկոն հրաժեշտի խաղ կանցկացնի