Վալդես. «Հիմա պետք է զերծ մնանք արտաքին ազդեցությունից»
20/06/2012 18:50

Վալդես. «Հիմա պետք է զերծ մնանք արտաքին ազդեցությունից»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ իսպանական մամուլն անտեղի է դժգոհում «Եվրո-2012»-ի խմբային փուլում Խորվաթիայի ընտրանու հետ խաղում իրենց ցուցադրած ֆուտբոլից:

«Չեմ հասկանում, թե ինչումն է իսպանական մաուլի դժգոհությունը: Մինչ այժմ գլխավոր մարզիչը հաջողակ էր իր գաղափարներով և առաջընթացով: Նա հանգիստ է և կենտրոնացած է քառորդ եզրափակիչ հանդիպման վրա: Իմ կարծիքով` դել Բոսկեն գոհ է նաև տղաների մարզավիճակից և նրանց խաղից: Մենք ցուցադրում ենք նույն որակյալ խաղը, ինչպես հանդես էինք գալիս աշխարհի 2010 թ. առաջնությունում և Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մրցակիցը ևս խաղադաշտ է դուրս գալիս հաղթանակ տոնելու նպատակով: Նույնը` Խորվաթիայի ընտրանին: Խորվաթներն ագրեսիվ էին գործում և վտանգավոր էին հակագրոհների ժամանակ, բայց մենք հաղթեցինք: Այդ իսկ պատճառով էլ չենք հասկանում մեր հասցեին հնչած քննադատությունը:

Հիմա դել Բոսկեն փորձում է հավաքականին զերծ պահել քննադատական խոցումներից և, ընդհանրապես, արտաքին ազդեցություններից»,- ասել է Վալդեսը:

Վալդես. «Հիմա պետք է զերծ մնանք արտաքին ազդեցությունից»