.jpg)
Շերամի փողոցը ջուր կստանա անմիջապես ջրատարից
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցին զուգահեռ ծառուղիներով ձգվում է 100մմ տրամագծով թուջե խողովակ, որի միջոցով իրականացվում է հարակից բարձրահարկ շենքերի ջրամատակարարումը: Անցած տասնամյակների ընթացքում ջրագիծը ֆիզիկապես մաշվել է, ինչի պատճառով զգալի ջուր է արտահոսում և ջրամատակարարումը դառնում անկանոն:
Տվյալ խնդրի լուծման նպատակով «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի մասնագետները որոշում էին ընդունել շենքերի ներբակային ցանցը ապամոնտաժել նշված խողովակից և միացնել Շերամի փողոցի 700մմ տրամագծով ջրատարին, որը ջուր է ստանում «Լուկաշին» օրվա կարգավորման ջրամբարից:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետի տեղակալ Սարգիս Ունուսյանի, հունիսի 20-ին սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, իսկ հունիսի 21-ին ժ.10.00-22.00 կդադարեցվի Ա1, Ա2 բնակելի զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը` շենքերի ներբակային ցանցը Շերամի փողոցի ջրատարին միացնելու նպատակով:
Նույն օրը Կաթնաղբյուրի սանիտարական գոտում իրականացվող վերակառուցման աշխատանքների հետևանքով ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն դադարեցվել էր Նոր Նորքի Ջրվեժ, Բանավան, Մայակ, Բագրևանդ թաղամասերի, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, 9-րդ զանգվածի 6, 21, 22, 27, 33, 34, 35, 36, 42, 43, 44, 45, 46, 46Ա շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Հյուսիս» տեղամասի մասնագետները իրենց սպասարկման տարածքում իրականացնում էին մի շարք հրատապ վերանորոգման և շինարարական աշխատանքներ:
Իսկ «Կենտրոն» տեղամասի մասնագետները Խանջյան փողոցին հարող Օղակաձև զբոսայգում տասնամյակներ առաջ կառուցված դիտահորերից մեկի մեջ հայտնաբերել էին 100մմ տրամագծով չհաշվառված թուջե ջրագիծ, որը զգալի քանակությամբ ջրի կորստի պատճառ էր հանդիսանում:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի` արվում է հնարավորինս ջրագծի «սկիզբն ու վերջը» պարզելու համար, որը կնպաստի տարածքի սպառողների ջրամատակարարման հետագա կայունացմանը:Այդ մասին հաղորդում է «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հաղորդակցության բաժինը: