.jpg)
21/06/2012 18:49
Աշոտ Վարդապետյանը կսպասարկի նաև իսրայելյան մրցաշարը
Երևանցի Աշոտ Վարդապետյանը հաստատվեց ևս մեկ պաշտոնական միջազգային մրցաշարի մրցավարական հանձնաժողովում: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Շախմատի եվրոպական միությունը (ՇԵՄ) Վարդապետյանին նշանակել է հոկտեմբերի 10-18-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվելիք Եվրագավաթի գլխավոր մրցավարի տեղակալ: