.jpg)
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հոսպիտալացվել է
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հոսպիտալացվել է` աչքի եղջերաթաղանթի շերտատում ախտորոշմամբ:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` Հունաստանի նորընտիր վարչապետը, ով ստանձնել է իր պարտականությունները հունիսի 20-ին, ենթարկվել է պլանային ստուգման, որի ընթացքում էլ բժիշկները ախտորոշել են հիվանդությունը:
Վարչապետը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր բոլոր հանդիպումները, իսկ Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն իր գործընկերոջը շուտափույթ ապաքինում է մաղթել: