Բոկո-Հարամ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն
22/06/2012 10:00

Բոկո-Հարամ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ պետքարտուղարությունը Բոկո-Հարամ կազմակերպության Նիգերիայում գտնվող 3 անդամների ճանաչել է որպես ահաբեկիչներ:

Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում կարծում են, որ Աբուբակար Շեկաուն, Աբուբակար Ադամ Կամբարը և Հալիդ Բարնավին կապ ունեն Ալ-Ղաիդայի հետ:

Պերտաքարտուղարության այդ որոշումը նշանակում է, որ վերջիններիս ԱՄՆ-ում գտնվող հաշիվները կսառեցվեն:

Բոկո-Հարամ կազմակերպությունը ստեղծվել է 2002թ.-ին և նպատակ ունի հասնել  շարիաթի օրենքների կիրառմանը և աշխարհիկ կառավարման համակարգի վերացմանը Նիգերիայի տարածքում: 

 

Բոկո-Հարամ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն