Էլինա Դանիելյանի անընդմեջ երրորդ պարտությունը
22/06/2012 19:31

Էլինա Դանիելյանի անընդմեջ երրորդ պարտությունը

Կազանում ավարտված կանանց շախմատի «Գրան պրիի» 11-րդ տուրում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կրկին անհաջող հանդես եկավ: Այս անգամ նա զիջեց Հոու Յիֆանին` կրելով այս մրցաշարում անընդմեջ երրորդ պարտությունը: Մեկնարկում կուտակած միավորների շնորհիվ վերջնարդյունքում Էլինան 6 միավորով 5-6-րդ տեղերը բաժանեց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ստիպված էր բավարարվել 6-րդ տեղով:

Ավելացնենք, որ հաղթողի կոչումը նվաճեց Համփի Կոներուն` վաստակելով 7,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղն զբաղեցրած Աննա Մուզիչուկը, բայց նա Կոներուին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հոու Յիֆանն ու Վիկտորյա Չմիլիտեն 7-ական միավորով համապատասխանաբար զբաղեցրեցին 3-րդ և 4-րդ տեղերը:

Տատյանա Կոսինցևան վաստակել է 5,5, Կատերինա Լահնոն` 5, Նադեժդա Կոսինցևան և Անտուանետա Ստեֆանովան` 4,5-ական, Ալիսա Գալյամովան` 3, Բեթուլ Յիլդիզը` 2,5 միավոր:

Էլինա Դանիելյանի անընդմեջ երրորդ պարտությունը