.jpg)
Բագրատյան. Հայաստանի պետական պարտքը ոչ թե 4, այլ 6,5 մլրդ դոլար է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ Ազգային ժողովում պայքարելու է ցինզիմի դեմ:
Նա շեշտեց, որ Խորհրդարանում հայտարարել է, թե` Հայաստանի արտաքին պարտքը ոչ թե 4 մլրդ դոլար է, այլ 6.5 մլրդ:
Ըստ տնտեսագետի, իրեն չեն հակաճառել, քանի որ դա էր ճշմարտությունը, Բագրատյանը վստահ է, որ այսպես շարունակելու դեպքում 2013թ.-ին Հայաստանին դեֆոլտ է սպասվում. «մենք երկիրը վարի ենք տալիս»:
Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած ծրագրին, ապա Հրանտ Բագրատյանը նշեց, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ «կազմված է 430 պարբերություններից և 270 ֆրազաներից», և որ ինքն ավելի կոպիտ չի ասում, քանի որ «պատգամավոր է և կողք-կողքի են նստում»:
Տնտեսագետը ընդգծեց, որ ծրագրային կետն այն է, որից գործողություն է բխում, ոչ թե` պարզապես նախադասություններ:
«Ինչ հարցադրում, որ անում եմ` չեն պատասխանում, ասում են` ծրագրում կա»,- ասաց Բագրատյանը պարզաբանելով, որ իր հարցադրումներին չեն պատասխանել:
Բանախոսը հայտնեց նաև, որ ծրագրի մեջ կա հատված, որ իրեն դուր է եկել` մաշկույթի հատվածը, որտեղ ասվում է, որ դպրոցներում դասավանդվելու է հայկական երաժշտություն: