Հ. Թովմասյանը «Հարսնաքարի» դեպքի մասին. Նման գործերը չես կոծկի
22/06/2012 17:00

Հ. Թովմասյանը «Հարսնաքարի» դեպքի մասին. Նման գործերը չես կոծկի

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերին, նշեց, որ բոլորին ավելի ձեռնտու է, որ գործը մինչև վերջ բացահայտվի:

«Որևէ բանական մարդ չի կարող արդարացնել ցանկացած տեսակի բռնություն, այսինքն` դա հարցի լուծման ճանապարհ չէ: Պրոցեսները ընթանում են, քաղաքացիական հասարակությունը մեզ մոտ ակտիվ է, ԶԼՄ-ների ազատությունը` համեմատած 1990-ական թթ-ի հետ, այնքան է ավելացել, որ հնարավոր չէ մեղավորներին թաքցնել, նման գործերը չես կարող կոծկել, թաքցնել, մեղավորներին չբացահայտել, արդեն կա 6-7 ձերբակաված անձ, որոնց գործին հետևողական են լինելու իշխանությունները»,- ասաց նա:

Նախարարը վստահեցրեց, որ գործողությունները և գործի քննության ընթացքը կլինի բաց և թափանցիկ, հետագա պրոցեսներին բոլորը ականատես կլինեն:

Ի պատասխան  հարցին, արդյոք բացառվա՞ծ չէ, որ ՀՀ ԱԺ պատգամավորների, օլիգարխների, գործարարների միջոցով ինչ-որ բան կոծկվի կամ չբացահայտնի, նախարարն ասաց, որ ինքը վստահ է` նման գործի բացահայտումը առաջին հերթին հենց պատգամավորին է ձեռնտու:

 

Հ. Թովմասյանը «Հարսնաքարի» դեպքի մասին. Նման գործերը չես կոծկի