Թովմասյան. Դատավորի աշխատանքն ինձ համար հոգեհարազատ չէ
22/06/2012 16:52

Թովմասյան. Դատավորի աշխատանքն ինձ համար հոգեհարազատ չէ

Օրենսդրություն պետք է կարդալ, և իմանալ, թե ով կարող է վճռաբեկ դատարանի նախագահ դառնալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պետք է նշանակվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, պարզաբանեց անձամբ նախարարը:

«Հրայր Թովմասյանը չի կարող դառնալ Վճռաբեկի դատարանի նախագահ»,- ասաց Հ. Թովմասյանը` կոչ անելով չհավատալ նման բամբասանքներին:

«Դատավորի աշխատանքն ինձ համար հոգեհարազատ չէ»,- ընդգծեց արդարադատության նախարարը: 

Թովմասյան. Դատավորի աշխատանքն ինձ համար հոգեհարազատ չէ