.jpg)
Բլան. «Ֆուտբոլիստները նյարդային մարդիկ են»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց` Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումից հետո հանդերձարանում ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է սկսվել:
«Ֆուտբոլիստները նյարդային մարդիկ են: Նրանք հաճախ իրենց ավելորդություններ թույլ են տալիս: Ես, որպես գլխավոր մարզիչ, փորձում եմ հարթել իրավիճակը. «Տղաներ, հանգստացեք, ամեն ինչ նորմալ է…»:
Շվեդիայի հավաքականի հետ խաղից հետո էմոցիաները շատ էին, ուստի ինձ համար ևս դժվար էր: Հետաքրքիրն այն է, որ վերջին 2 տարվա ընթացքում նմանատիպ թեմաներով մամուլն առիթ չէր ունեցել գրելու մեր մասին»,- ասել է Բլանը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հավաստմամբ` հանդերձարանում վիճաբանություն է տեղի ունեցել Սամիր Նասրիի և Ալու Դիարայի միջև, ապա Բեն Արֆան, դժգոհելով պահեստայինների նստարանին նստելուց, Բլանին խնդրել է իրեն տուն ուղարկել: