.jpg)
Հայ մանուկները փայլուն են մասնակցել 2-րդ երաժշտական ակադեմիային
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 1-8-ը Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաներ Էլեն Հարությունյանը /դաշնամուր, դասատու` Ելենա Մելիքյան/, Արեգ Նավասարդյանը /ջութակ, դասատու` պրոֆեսոր Գագիկ Սմբատյան/ և Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ, դասատու` Արմինե Ավետիսյան/ մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում կայացած ԱՊՀ և բալթյան երկրների 2-րդ երաժշտական մանկական ակադեմիային /գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետ/:
Նախարարության լրատվական բաժնի տեղեկացմամբ` հայկական պատվիրակությունն արժանացել է անվանի երաժիշտներ Յուրի Բաշմետի, Ալեքսանդր Բուզլովի, Ռոստիսլավ Կրիմերի, Տատյանա Սամուիլի բարձր գնահատականներին` ստանալով միջազգային տարբեր մրցույթների մասնակցելու հրավերներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր երաժշտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու առաջարկներ: