.jpg)
Հայտնի են հանձնաժողովների նախագահների տեղակալների անունները
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հաստատելու հանձնաժողովների կանոնակարգերը:
Այսպիսով` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը, հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը: