.jpg)
Ժոաու Պինտու. «Հուսով եմ` այս սերունդը «ոսկյա» կդառնա»
Նախկինում հայտնի պորտուգալացի հարձակվող Ժոաու Պինտուն արժանին է մատուցել Պորտուգալիայի հավաքականին, որը կարողացել է դուրս գալ «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ:
«Այս հավաքականն արդեն իսկ գտել է իր ուրույն տեղը պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ: Հուսով եմ` այս սերունդը «ոսկյա» կդառնա այնպես, ինչպես մեր ժամանակներում էր, երբ թիմը տվեց Ֆիգու և Ռուի Կոշտա:
Չեխիայի հավաքականի հետ խաղում տղաները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություն: Պորտուգալիայի հավաքականը նպատակ ունի, և բոլոր ֆուտբոլիստներն աշխատում են այն իրականացնելու համար»,- ասել է Պինտուն: