.jpg)
«Սիվիլիթասի» խորհրդի անդամները հրավիրվել են ԱԱԾ
«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը` հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:
«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ: