.jpg)
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչև նիստի սկսելը, վարչապետը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի գործընկերներին` վերջին երկու օրվա ընթացքում կառավարության ծրագրի քննարկման համար. «Խիստ շահագրգիռ քննարկումներ տեղի ունեցան»:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին` նման վերաբերմունքի համար:
«Դա պարտավորեցնող է, ամեն ինչ կանենք, որ այդ ծրագիրը դառնա իրականություն»,- ընդգծեց վարչապետը: