.jpg)
Վահան Հովհաննիսյան. «Ամեն սխալ չպետք է փակվի Սևանի ջրով»
Վահան Հովհաննիսյանը, խոսելով Սևանից ջուր բաց թողնելու խնդրի շուրջ, հիշեց վաղնջական ժամանակները, անդրադարձավ Լճաշենի հնագիտական պեղումներին, որոնք փաստում են, որ Սևանի մակարդակը ժամանակ առ ժամանակ բնական եղանակով իջել և բարձրացել է։
Վ. Հովհաննիսյանի խոսքով «հիմա լճի բարձրացման ժամանակաշրջանն է, որն անխուսափելիորեն, անհայտ ժամանակահատվածում փոխարինվելու է լճի իջնելու ժամանակահավածի հետ, իսկ երբ դա սկսվի, լիճը պետք է բավական բարձր մակարդակի վրա լինի, որ իջնելուց չմեռնի ու չդառնա ճահիճ»։
«Դրա համար բոլոր թվային խաղերը սանտիմետրերի հետ այսօր ոչ մի նշանակություն չունեն, որովհետև գլոբալ իմաստով մենք ծախում ենք այն ջուրը, որը հետո, լճի իջնելու ժամանակ, պակասելու է՝ լիճը փրկելու իմաստով։ Մենք չենք կարող համաձայնվել այն բանի հետ, որ ամեն սխալ փակվի Սևանի ջրով»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այս օրինագծին։